Երբ հերթը Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջին է հասնում, ՕԵԿ-ի «բարոյականությունը» թույլ չի տալիս մասնակցել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էլ ինչ տարի, որ չլինեն քաղաքական «բոցեր»: Շարքը գլխավորում է ՕԵԿ-ի հարկադիր ընդդիմադիրացումը: 6 տարի շարունակ իշխանական կոալիցիայի մաս կազմած եւ իշխանական բարիքներից օգտված ՕԵԿ-ը Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելու գիշերվանից հետո հանկարծ որոշեց նոր «քաղաքական կուրս» որդեգրել՝ վերադառնալ 2006-ի ելման դիրքին: Հետագա ամիսներին թեպետ ՕԵԿ-ը համառորեն փորձում է մտնել ընդդիմադիր կերպարի մեջ, սակայն երբ հերթը հասնում է իշխանափոխության կամ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջին, ՕԵԿ-ի «բարոյականությունը» թույլ չի տալիս մասնակցել:

Բռնությունների եւ «Շրջանառության հարկի մասին» օրենքի վերաբերյալ գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանի անկեղծ ելույթներն ու խոստովանությունը օրեր շարունակ չէին իջնում հանրային քննարկման հարթակներից: «Արամ Մանուկյան, ինչի՞ էիր քրֆում: Ես ու Շմայսը քրֆենք՝ ջայնամ, բա դու ո՞ւր ես քրֆում, այ մարդ: Հիմա դու քֆուր տալը գիտես, չափալախն ուտում ես, պատասխան տալն էլ չգիտես»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս