ԱԱԾ բերման ենթարկված դատավորը ցուցմունք չի տալիս. «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԱԾ ծառայության աշխատակիցների կողմից բերման ենթարկված Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչադրյանը ձերբակալվել է։ Դատավորը կասկածվում է 20 հազար դոլար կաշառք ստանալու մեջ։

Վերջինիս շահերի պաշտպան Կարեն Թումանյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ փաստացի, դատավորը կաշառք չի ստացել և նշված հանգամանքը իրականությանը չի համապատասխանում:

Խ. Խաչատրյանի մտերիմները մեր թղթակցի հետ մասնավոր զրույցում նշել են, որ դատավորը իր սեղանին դրված գումարին չի էլ դիպչել: Երեկվա դրությամբ դատավորի մասնակցությամբ դեռ որևէ քննչական գործողություն չէր իրականացվել: Նա ցուցմունք չի տալիս»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս