Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ցանկն ընդլայնվում է. Հասմիկ Պողոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014 թվականի մշակույթի ոլորտի առաջնահերթությունների և գերակա խնդիրների կատարման ուղղությամբ իրականցված աշխատանքների ամփոփման նպատակով այսօր Մշակույթի նախարարությունը կազմակերպել էր ամփոփիչ ասուլիս, որի ընթացքում նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրեց ոլորտում իրականցված աշխատանքները: Նախարարը առաջնային համարեց այն հանգամանքը, որ 2014 թվականի ընթացքում օրնեսդրական մի քանի կարգավորումներ են մշակվել, որոնք շատ կարևոր նշանակություն ունեն:

«Դեռևս 2012 թվականին ստեղծվեց Գրադարանների մասին օրենքը, որի ընդունումը շատ կարևոր եմ համարում: Թանգարանների մասին օրենքը մշակման փոլում է և ներկայացվել է կառավարություն՝ օրենքի հետագա ճակատագիրը պարզելու նպատակով: Կարևորում եմ նաև էլեկտրոնային շտեմարանների ստեղծումը»,- նշեց նախարարը: Վերջինիս խոսքերով՝ մշակույթը շատ ուշադրության արժանացնելը երկրի զարգացման համար մեծ նշանակություն ունի:

Մշակույթի ոլորտում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներից ցանկից  Հասմիկ Պողոսյանն առանձնացրեց «Քեզ համար Հայաստան» խորագրով համերգների շարքը, հայկական քաղաքակրթությունը ցուցադրող լայնածավալ հանդեսները արտասահմանյան երկրներում, Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմերի ցուցադրությունը արտասահմանյան մի քանի երկրներում և այլն:




Լրահոս