Բոլորն էլ գիտեն 2014-ի բացերը. Գալուստ Սահակյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցավ լրագրողների տարեվերջան ընդունելութունը: Ելութով հանդես եկավ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ով շնորհավորեց բոլոր ներկաների Ամանորն ու Սուրբ Ծնունդը և կարևորեց համատեղ աշխատանքը:

«Ամբողջ տարվա ընթացքում լրագրողներն ու պատգամավորներն աշխատում են նույն հարթակում և, տարեվերջին այն որոշակի ցնցումային բախումները, որոնք տեղի են ունենում պատգամավորների և լրագրողների մոտ, կարծեք թե այս օրերին մոռացվում են, և մեր ժողովուրդն էլ հակված է նրան, որ ամփոփելով տարին, դառնում է բարեսիրտ», – ընդգծեց նա:

Ազգային ժողովի նախագահն այն տեսակետը հայտնեց, որ բոլորն էլ գիտեն  2014 թվականի և՛ բացերը, և՛ դրական կողմերը: Սակայն նա չցանկացավ որևէ գնահատական տալ, այլ կարևորեց համատեղ աշխատանքի շարունակականությունը:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս