ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ բավականին զարմանալի համարեց այն լուրերը, թե Մշակույթի նախարարությունում վերջին շրջանում բարձիթողի վիճակ է, և իր ղեկավարած գերատեսչություննից մի շարք աշխատակիցներ են ազատվում:
«Ես պարզապես զարմանում եմ, որ կարելի է նման հարցերի վրա կենտրոնանալ: Նորմալ է, որ մարդիկ կարող են ազատվել աշխատաքնից: Երկու հոգի դիմում են գրել և ազատվել աշխատանքից: Ցանկացած գերատեսչությունում էլ կարող է նման բան լինել»,- ասաց Հասմիկ Պողոսյանը:
Նա ներկաներին հորդորեց ավելի լուրջ թեմաներից խոսել: