Ոստիկանության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի. երեխան մահացել է (Լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես 
 armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` ժամը 21:00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամոր քաղաքի տարածքում վրաերթի է ենթարկել 11-ամյա Լևոն Թադևոսյանին և, թողնելով անօգնական, դիմել փախուստի: Վրաերթի ենթարկվածին, ով Մեծամոր քաղաքի բնակիչ էր, Մեծամորի հիվանդանոց է տեղափոխել այդ պահին վրաերթի վայրում իր ծառայությունը կատարող` Ոստիկանության Մեծամորի բաժնի պարեկա-պահակային ծառայության ոստիկան Սամվել Ներսիսյանը, որտեղ էլ երեխան մահացել է: Հիվանդանոցի բժիշկները հայտնել են, որ երեխային բերած ոստիկանի հագուստը ամբողջովին արյան մեջ է եղել: Գ. Շամշյանը հայտնում է, որ երեխան վրաերթի ենթարկվելուց առաջ իր ընկերոջ հետ երկուսով եղել են հեծանիվներով: Բացատրական աշխատանքի արդյունքում Մեծամորի Ոստիկանություն է ինքնակամ ներկայացել Ֆոլկսվագեն գոլֆ մակնիշի 25 ՕՕ 645 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Կնյազ Բարսեղյանը և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը` նշված մեքենայով:
Գ. Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով 11-ամյա երեխային վրաերթ կատարող Կ.Բարսեղյանը Ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակից է:
 
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ մինչ վրաերթի վայրում իրենց աշխատանքն էին կատարում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները, անհայտ մակնիշի և համարանիշի վարորդը վրաերթի է ենթարկում ծառայություն կատարող Ճանապարհային ոստիկանության աշխատակից Կնյազ Հովհաննիսյանին և, նրան թողնելով անօգնական վիճակում, դիմում փախուստի: ՃՈ աշխատակիցը մարմնական վնասվածքներով տեղափոխվում է Մեծամորի հիվանդանոց:
Հիվանդանոցում բժիշկները ֆոտոլրագրողին պատմել են, որ տեսուչի կյանքին վտանգ չի սպառնում: 
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս