61-ամյա տղամարդը կորել է դաշտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 26-ին, ժամը 10.20-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի դաշտերում կորել է Հրազդանի Երևանյան խճուղու 2-րդ նրբանցքի թիվ 131 տան բնակիչ` 1950 թ. ծնված Ռաֆիկ Գյուրջյանը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի 10 հրշեջ-փրկարար, որոնք ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացրել են որոնողական աշխատանքներ:
Ժամը 21.10-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են և կշարունակվեն առավոտյան:
Տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։




Լրահոս