Թմրամոլին ձերբակալել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները հունիսի 25-ին` ժամը 18.40-ին թմրանյութ պահելու կասկածանքով նույն օրը` ժամը 20.30-ին, Բագրատունյաց օղակ, թիվ 1/5 հասցեի մոտից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Հարություն Ն.-ին, ում մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է 6 մլ տարողությամբ ներարկիչ՝  2.5 մլ գորշ գույնի հեղուկ զանգվածով:  ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնում են, որ Հարություն Ն.-ն հայտնել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը պատկանում է իրեն, “Կաֆետին” դեղամիջոցից պատրաստված թմրամիջոց և բաղադրամասեր է, պատրաստել է անձամբ`  հետագա օգտագործման համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս