Արմենիա TV-ն ընդգրկվել է НТВ-ПЛЮС-ի փաթեթներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Արմենիա” հեռուստաընկերությունն  տեղեկացնում է, որ սույն թվականի հունիսի 25-ին “Արմենիա TV”-ն ընդգրկվել է հանրահայտ “НТВ-ПЛЮС” արբանյակային թվային հեռուստատեսության “Բազային” և “Բազային+” (“Базовый” и “Базовый Плюс”) փաթեթներում: Այսպիսով, հավելումն “Eutelsat 36 B” և “Hotbird” արբանյակների, որոնցով “Արմենիա TV”-ի հաղորդումները հասանելի են գրեթե ողջ աշխարհում, “НТВ-ПЛЮС”-ի “Բազային” և “Բազային+” փաթեթների շնորհիվ, “Արմենիա” հեռուստաընկերության հաղորդումները հասանելի կլինեն Ռուսաստանի և Ուկրաինայի միլիոնավոր  հեռուստադիտողներին, ինչպես նաև ԱՊՀ տարածքի, այդ թվում նաև Հայաստանի՝  “НТВ-ПЛЮС”-ի բոլոր բաժանորդներին:
 




Լրահոս