Երիտասարդները գողացել են 2 նկար եվ սառնարանի շարժիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 26-ին՝ ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Աշտարակի բաժին բերման են ենթարկել 1980 թ. ծնված Հուսիկ Ա.-ին և 1985 թ. ծնված Կոստանդ Թ.-ին, որոնք խոստովանական բացատրություններ են տվել, որ ս/թ մարտին Աշտարակ քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 91 հասցեում գտնվող առանձնատնից գողացել են 2 նկար և սառնարանի շարժիչ` պատճառելով 90.000 դրամի նյութական վնաս: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս