«Նատալի Ֆարմ»-ում դեղերի ողջ տեսականին 5 տոկոսով թանկացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի հետ զրույցում «Նատալի Ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հաստատեցին այն տեղեկությունը, համաձայն որի՝ այսօրվանից թանկացել է իրենց դեղատներում վաճառվող դեղերի ողջ տեսականին: Ընկերության մարքեթինգի բաժնի աշխատակիցը հրաժարվեց բանավոր որևէ մեկնաբանություն անել դեղերի թանկացման պատճառների մասին: «Չենք կարող Ձեր հարցին բանավոր պատասխանել» ,- ասաց ընկերության մարքեթինգի բաժնի մասնագետը:




Լրահոս