Մեկնարկային կազմի որոշման առումով «Ռեալ»-ն ամենաբարդ ակումբն է.Կարլո Անչելոտի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ իր համար դեռ երբեք այսքան դժվար չի եղել ընտրել թիմի մեկնարկային կազմը: Մասնագետը նշել է, որ դա պայմանավորված է «արքայական ակումբ»-ի ֆուտբոլիստների բարձր մակարդակով:

««Ռեալ»-ն ամենաբարդ ակումբն է մեկնարկային կազմի որոշման առումով: Թիմի բոլոր ֆուտբոլիստները պրոֆեսիոնալներ են և պայքարում են հիմնական կազմում տեղ գտնելու համար: Սակայն նրանք, ովքեր խաղադաշտ դուրս չեն գալիս, ընդունում են այդ որոշումը»,- ասել է Անչելոտին:

Հիշեցնենք, որ «արքայական ակումբ»-ը 39 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի մրցաշարային աղյուսակը:




Լրահոս