Այրվող «Նորման Ատլանտիկ» լաստանավի բոլոր ուղևորները տարհանվել են (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նորման Ատլանտիկ» այրվող լաստանավում մնացել են միայն նավապետն ու 4 փրկարարները, հայտնել է Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցին, գրում է BBC-ն:
Ինչպես հայտնել են Հունաստանի իշխանությունները, նվազագույնը 5 մարդ է զոհվել լաստանավում գրանցված հրդեհի արդյունքում:
478 ուղևորով ու անձնակազմով լաստանավը հունական Պատրաս նավահանգստից Իտալիայի Անկոն քաղաք է ուղևորվելիս եղել:
Համաձայն առկա տվյալների` «Նորման Ատլանտիկը» հրդեհվել էր, երբ հունական Կորֆու կղզուց 40 ծովային մղոն արևելք է գտնվել:




Լրահոս