Անջելինա Ջոլիի ու Բրեդ Փիթի 8-ամյա դուստրը` Շայլոն, ցանկանում է լինել տղա ու գերադասում է, որպեսզի իրեն անվանեն Ջոն: Աղջնակի ծնողները դեմ չեն, իսկ ահա հայրական կողմի տատիկն ահազանգում է:
Անջելինա Ջոլիի ու Բրեդ Փիթի երկրպագուները վաղուց են նկատել, որ աստղային զույգի դուստրը` Շայլոն, չնայած նուրբ դիմագծերին, գերադասում է տղայական ոճով հագուստ կրել ու կարճ սանրվածք է նախընտրում:Շատերը նույնիսկ մեղադրում են դերասաններին այն բանում, որ նրանք են երեխային նման կերպ զգեստավորում, սակայն, ամուսինները բազմիցս խոստովանել են, որ դա իրենց դստեր ընտրությունն է: