Հրդեհ՝ Լոռու մարզում. այրվել է տան տանիքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 30-ին, ժամը 05.16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի  Արջուտ գյուղի դպրոցի մոտակա տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է 1-ին փողոցի տներից մեկի ծածկը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.47-ին, մարվել՝ 06.05-ին:

Այրվել են Ս. Ս.-ին պատկանող տան ծածկի փայտյա կառուցատարրերը՝ 12 քմ:




Լրահոս