Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Լևոն Մալխասյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Լեւոն Մալխասյանին:

Ուղերձում ասված է.

«Հարգարժան Լեւոն Պարույրի, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի` ծննդյան 70-ամյակի կապակցությամբ: Մեծ է Ձեր ավանդը Հայաստանում մշակույթի, հատկապես` ջազ երաժշտության զարգացման եւ այս ոլորտում տարբեր երկրների հետ փոխգործակցության ամրապնդման գործում: Արցախում հատուկ հարգանք են տածում Ձեր անձի եւ արվեստի հանդեպ: Ուզում եմ նաեւ շնորհավորել Ձեզ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք Ձեզ եւ Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին»:




Լրահոս