Ինչ է սպասվում եկող տարում. 2015 թվականի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչ են աստղերը հուշում կենդանակերպի տարբեր նշանի ներկայացուցիչներին 2015 թվականի համար:

ԽՈՅ

2015-ին Խոյերի համար առաջնային կլինեն կարիերան ու իրական կոչման փնտրտուքները:
Պետք է ուշադրություն դարձնել փետրվար-օգոստոս ժամանակահատվածի վրա: Այդ ընթացքում հավանական են անսպասելի և հաճելի առաջարկներ օտարերկրացիների կողմից, արտասահման ուղևորվելու հնարավորություն:

Անձնական կյանքը, ինչպես աշխատանքը, այդ շրջանում կեռա: Հնարավոր են վառ սիրավեպեր: Նրանք, ովքեր երեխա ունենալու մասին են երազում, հնարավորություն կունենան իրականացնել իրենց երազանքը:

Տարվա երկրորդ կեսը Խոյերի համար կանցնի առավել հանգիստ. նրանք կկենտրոնանան աշխատանքի վրա, սակայն տարվա վերջում արժե ուշադիր և զգոն լինել, որպեսզի խուսափեք խարդախություններից, չկշռադատված քայլերից:

ՑՈՒԼ

2015 թվականը Ցուլերի համար շրջադարձային է լինելու. այն կազատի ձեզ անցյալից և դուռ կբացի դեպի ապագա: Ինչպես 2014-ին, այս տարի ևս շատ Ցուլեր զբաղված կլինեն կյանքի փիլիսոփայական իմաստավորմամբ, և դա նրանց համար կլինի առաջնային:

Եկող տարում կտրուկ փոփոխությունների կենթարկվի նաև այս նշանի ներկայացուցիչների կարիերան: Որոշ Ցուլեր անգամ կսկսեն նոր մասնագիտություն ուսումնասիրել: Դա տեղի կունենա հունվար ամսին: Եթե տարվա առաջին կեսին ձեր ուշադրությունն ուղղված կլինի ընտանեկան հարցերին, ապա վերջին չորս ամիսներին կցանկանաք մոռանալ այդ հարցերն ու փիլիսոփայական մտքերը:

Ամուսնացած Ցուլերն 2015-ին ցանկություն կունենան երեխաներ ունենալ: Չի բացառվում նաև երեխա որդեգրելու ցանկությունը: Այս նշանի ներկայացուցիչների համար հատուկ նշանակություն կունենան նաև ընկերական հարաբերությունները: Նրանք կցանկանան իրենց շրջապատել միայն մարդկանցով, ովքեր կիսում են նրանց հետաքրքրություններն ու արժեքները:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այս նշանի ներկայացուցիչներին շատ հետաքրքիր տարի է սպասում: Երկվորյակներից շատերը եկող տարի ձեռք կբերեն նոր ընկերներ ու ծանոթներ, կգտնեն հետաքրքիր մարդկանց այնտեղ, որտեղ չէին մտածել փնտրել՝ օրինակ հարևանների, դպրոցական ընկերների կամ նրանց շրջանում, որոնց միշտ ընդունել են որպես առօրյա կյանքի մասնիկ: Այդ ծանոթությունները մեծ դեր կխաղան Երկվորյակների ինչպես անձնական, այնպես էլ` գործնական կյանքում: 2015-ին ամենամեծ ազդեցությունը վերջիններիս վրա կունենան եղբայրներն ու քույրերը:

Տարվա երկրորդ հատվածը ցանկալի կլինի նվիրել ընտանիքին: Շատ Երկվորյակներ, չնայած իրենց թեթևամիտ բնավորությանը, կցանկանան առավել նստակյաց կյանք վարել: Աստղերը նրանցից կպահանջեն անկեղծություն և լուրջ աշխատանք զուգընկերոջ հետ հարաբերություններում: Տեղի կունենա ցավոտ, բայց անհրաժեշտ վերաիմաստավորում: Եվ Երկվորյակները կհասկանան, թե ինչ են ցանկանում սիրելիից և ինչ են պատրաստ տալ նրան դրա դիմաց:

ԽԵՑԳԵՏԻՆ

Խեցգետիններին իրադարձություններով հագեցած տարի է սպասվում: Նրանք ստիպված կլինեն մի լավ չարչարվել, սակայն ստացված արդյունքը կարող է գերազանցել բոլոր սպասելիքները: 2015-ին այս նշանի ներկայացուցիչների համար առավել արդիական կլինի անձնական կյանքի և աշխատանքի համատեղումը: Որոշ Խեցգետիններ կհասկանան, որ իրենց ներկայիս հարաբերությունները խանգարում են իրենց պրոֆեսիոնալ զարգացմանը և կորոշեն բաժանվել սիրելիներից, իսկ մյուսներն էլ կհանդիպեն իրենց կեսին աշխատավայրում:

Գալիք տարում Խեցգետինները մեծ ցանկություն կունենան ապրել հաճույքի համար, թույլ տալ իրենց ավելին, քան սովորաբար անում են և կմոռանան խնայելու մասին: Տարվա առաջին կեսին դա կհաջողվի: Իսկ տարվա երկրորդ կեսը հագեցած կլինի հետաքրքիր գործուղումներով և աշխատանքային նոր հնարավորություններով:

ԱՌՅՈՒԾ

Առյուծները 2015 թվականի առաջին կեսին հաստատ չեն ձանձրանա: Առանց այդ էլ ընկերական շրջապատում մեծ համակրանք վայելող Առյուծներն էլ ավելի շատ կզգան շրջապատի ուշադրությունն ու հիացմունքն իրենց հանդեպ: Ապրիլից օգոստոս ընկած ժամանակահատվածում հանրային կամ ստեղծագործ անձանց հնարավորություն կընձեռվի սիրվել հանդիսատեսի կողմից: Դրա հետ մեկտեղ, սակայն, հայտնի դառնալը խնդիրներ կառաջացնի:

2015-ին Առյուծները, մեկ անգամ չէ, որ ստիպված կլինեն ընտրություն կատարել իրենց իդեալների և օգուտի միջև: Նման իրավիճակներ ամենից հաճախ կլինեն աշխատավայրում: Որոշ Առյուծներ կցանկանան փոխել իրենց աշխատանքը՝ փնտրելով այնպիսի աշխատանք, որտեղ նրանք ստիպված չեն լինի դեմ գնալ իրենց խղճին:

ԿՈՒՅՍ

Գալիք տարին Կույսերի համար հոգևոր վերածննդի տարի կլինի, որը, ամենայն հավանականությամբ, կապված կլինի սիրո հետ: Այս նշանի ներկայացուցիչները կվերանայեն իրենց հայացքներն աշխարհի և սիրային հարաբերությունների վերաբերյալ, կդառնան ավելի ռոմանտիկ և զգացմունքային, նաև` ինքնազոհաբերման պատրաստ: Տարվա առաջին կեսին այս համաստեղության ներկայացուցիչները կարող են տարվել կրոնով, միստիկայով, ինչպես նաև` բարեգործությամբ: Հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում Կույսերը կբախվեն իրենց բնավորության մութ կողմերի հետ: Շատ գայթակղություններ կառաջանան, որոնց դժվար կլինի չտրվել:

Սեպտեմբեր ամսից սկսած՝ այս նշանի ներկայացուցիչները հզոր ուժ կզգան իրենց մեջ: Շատերը լուրջ հարցեր կլուծեն՝ կապված բնակարանի հետ, կամուսնանան կամ նոր հարաբերություններ կստեղծեն:

ԿՇԵՌՔ

Ինչպես անցնող տարում, այնպես էլ` 2015-ին, Կշեռքների համար արդիական կլինեն միջանձնային հարաբերությունները: Սակայն, ի տարբերություն 2014-ի, գալիք տարի կվերաիմաստավորվեն ոչ միայն սիրային հարաբերությունները, այլև` ընկերական ու գործնական: Շատ Կշեռքներ կորոշեն փոխել իրենց վերաբերմունքը շրջապատի հանդեպ և դառնալ առավել անկեղծ, մաքրել իրենց շրջապատն ավելորդ մարդկանցից՝ թողնելով միայն նրանց, ում վրա կարելի կլինի հույս դնել: Դա հիմնականում տեղի կունենա աշնանը և ձմռանը:

Տարվա առաջին ամիսները հագեցած կլինեն նոր ու հեռանկարային ծանոթություններով, որոնք կազդեն Կշեռքի կյանքի բոլոր ոլորտների վրա:

Նշանի ներկայացուցիչների սիրելի մարդիկ 2015-ին նորովի կբացահայտվեն նրանց համար: Չի բացառվում, որ անսպասելի իրադարձություններն անձնական կյանքում ստիպեն այլ կերպ նայել ընտանիքի անդամների հետ հարաբերություներին:

ԿԱՐԻճ

Կարիճների փառամոլությունն իր գագաթնակետին կհասնի 2015 թվականի առաջին կեսին: Շատերը կորոշեն կյանքի կոչել վաղուց մտածված ստեղծագործական գաղափարները և յուրօրինակ բիզնես նախագծերը: Հունվար-ապրիլ ժամանակահատվածում արժե ժամանակը ծախսել հին գործերն ավարտին հասցնելու ու նորը մանրակրկիտ մշակելու վրա, իսկ նոր նախագծերը պետք է սկսել ոչ ուշ, քան գարնանը և ամռանը:

2015 թվականին շատ Կարիճներ կստանձնեն առաջնորդի դերը ինչպես աշխատավայրում, այնպես էլ` ընկերների շրջանում: Նրանց սոցիալական կարգավիճակն այնքան կբարձրանա, որ անհարմարություն կզգան շփվել որոշ ծանոթների հետ:
Հուլիսից-սեպտեմբեր ժամանակահատվածում նշանի ներկայացուցիչներին սպասվում են նոր ծանոթություններ հետաքրքիր ու ոգեշնչող անձնանց հետ:

ԱՂԵՂՆԱՎՈՐ

Հաջորդ տարին Աղեղնավորների համար կդառնա կամքի ուժը պահելու յուրահատուկ փորձության շրջան, որն անցնելով` նրանց առջև մեծ հնարավորություններ կբացվեն: Սակայն անհրաժեշտ կլինի բախվել օգտակարի և հաճելիի, հնի և նորի միջև ընտրությանը: Ամենայն հավանականությամբ, այդ ընտրությունը կվերաբերի ֆինանսական հարցերին, որոնցով Աղեղնավորները տարված կլինեն գալիք տարում:
Աստղերն այն նշանի ներկայացուցիչներին կոչ են անում 2015-ին փոխել իրենց բնորոշ թեթևամտությունը կյանքի հանդեպ առավել լուրջ մոտեցմամբ: Փոխությունների սկիզբը կարող է լինել փիլիսոփայությամբ կամ կրոնով տարվելը, որոնց Աղեղնավորները հակված կլինեն տարվա առաջին ամիսներին: Բայց եթե անհրաժեշտ փոփոխությունները կատարվեն, մեծ հաջողությունը երաշխավորված կլինի:

ԱՅԾԵՂՋՈՒՐ

Հաջորդ տարին Այծեղջուրների համար լի կլինի առեղծվածով. այս տարի նրանց բռնած ուղու վերաիմաստավորումն իր գագաթնակետին կհասնի հենց գալիք տարում: Շատերը կցանկանան գտնել իրենց կյանքի իմաստը, զբաղվել բարեգործությամբ: Աստղերը կմաքրեն Այծեղջյուրի կյանքը ավելորդ բաներից՝ անհամապատասխան մարդկանցից, սխալ համոզմունքներից և կախվածություններից: Առավել ինտենսիվորեն դա տեղի կունենա ապրիլ-օգոտսոս ժամանակահատվածում: Պետք չէ ափսոսալ այդ կորուստների համար. դրանք ճանապարհ կբացեն նոր կյանքի վերաիմաստավորման համար:
Սեպտեմբերից սկսած՝ այս համաստեղության տակ ծնվածներն առավել նշանակալի կերպով կզգան իրենց վերածննդի արդյունքը. ձեռք կբերվեն նոր ծանոթություններ, մարդիկ, որոնց հետ նրանք կկապվեն խորը հոգևոր կապերով:

ՋՐՀՈՍ

Կարելի է ասել, որ գալիք տարի Ջրհոսները կլինեն իրենց տարերքի մեջ. նրանց սպասվում են ինտելեկտուալ բացահայտումներ ու շփումներ: Սակայն, նախքան ներդաշնակության հասնելը, Ջրհոսները ստիպված կլինեն որոշակի փորձությունների միջով անցնել: 2015-ի գլխավոր խնդիրներից կդառնան ընկերական հարաբերությունները: Որոշ մարդիկ կհեռանան նրանց կյանքից, սակայն ժամանակը ցուց կտա, որ այդպես ավելի լավ էր:
Նշանի շատ ներկայացուցիչներ հաջորդ տարի առավել լուրջ կվերաբերեն կյանքին, կսկսեն առավել քիչ սավառնել երկնքում: 2015-ին, մասնավորապես` առաջին չորս և վերջին երկու ամիսներին, Ջրհոսները կգիտակցեն, որ իրենց հետաքրքրությունները հակասում են ընկերների կամ հարազատ մարդկանց հետաքրքրքություններին: Ամենայն հավանականությամբ, դա կվերաբերվի նաև ֆինանսական կարողություններին:

ՁԿՆԵՐ

Ձկներին սպասվում է իրադարձություններով լի տարի, հատկապես՝ անձնական կյանքում և կարիերայում: Նրանց ռոմանտզիմն ու ստեղծագործական կարողություններն ըստ արժանվույն կգնահատվեն: Որոշ Ձկներ կցանկանան բարձրացնել իրենց դիրքը շրջապատում և մեծ ջանքեր կգործադրեն դրա համար: Տարվա առաջին երեք ամիսները և վերջին երկուսը շրջադարձային կլինեն այդ գործընթացի համար: Առավել լուրջ փոփոխությունները պետք է ծրագրել տարվա առաջին կեսում:

Հաջորդ տարի նշանի ներկայացուցիչներին կանհանգստացնի իրենց ինքնագնահատականը և այն, թե ինչպես են նրանց ընդունում ընկերներն ու այլ մարդիկ: Շատերը կհասկանան, որ հոգնել են իրենց դերից, որը պարտադրված է շրջապատի կողմից:
Հուլիս-սեպտեմբեր ժամանակահատվածը բարեհաջող կլինի նոր ոճ կերտելու համար:




Լրահոս