ՎԵՐՍԿՍՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 18-ից վերսկսվել է մեքենաների երթեւեկությունը հայ-ադրբեջանական սահմանագծով ձգվող, միջպետական ճանապարհի մաս կազմող Ոսկեպար-Բաղանիս ճանապարհով: Սահմանագոտում ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծումների պատճառով հունիսի 6-ից այդ ճանապարհը երթեւեկության համար փակ էր: Անցած 12 օրերին Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհով երթեւեկող մեքենաներն այդ հատվածը հաղթահարում էին 6.3 կմ երկարությամբ շրջանցիկ, լեռնային տեղանքով՝ Հարսնաքար սարով ձգվող ճանապարհով: Սակայն շրջանցիկ ճանապարհն անվտանգ չէ, այդ ճանապարհի երկու հատվածում ակտիվ են սողանքային երեւույթները: Պետբյուջեի ֆինանսավորմամբ այդտեղ տեղադրված  «գաբիոնները» (խճաքարեր ցանցերի մեջ) մեղմում են հողի սողանքի վտանգը, սակայն դրանց վերեւի մասում սողանքային երեւույթներն ակտիվ են: Ադրբեջանական զինուժը սահմանագոտում ցանկացած պահի կարող է ոտնձգությունների դիմել, գնդակոծել միջպետական ճանապարհը: Ուստի Հարսնաքարով շրջանցիկ ճանապարհը պետք է մշտապես երթեւեկելի եւ անվտանգ  լինի:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս