Beeline-ը պատրաստ է Ամանորին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

30 դեկտեմբերի, 2014թ., Երևան. Beeline-ը շնորհավորում է բոլոր բաժանորդների Ամանորը ևՍուրբ Ծնունդը և տեղեկացնում, որ ընկերությունը ձեռնարկել է բոլոր միջոցները` կապի և հաճախորդների սպասարկման ծառայության անխափան աշխատանքն ապահովելու նպատակով:

Մասնավորապես, ընկերությունը18%-ով ավելացրել է 2G ու 3G ցանցերի թողունակությունըև 15%-ովմիջազգային ինտերնետկապուղիներինը: Բացի այդ,ուժեղացվել է բջջային կապի ծածկույթը մայրաքաղաքի կենտրոնական հատվածում: Ամանորյա տոներին հաճախորդների սպասարկման ծառայությունում հերթապահող աշխատակիցների թիվը կավելանա երկու անգամ, որպեսզի հաճախորդների բոլոր դիմումներն օպերատիվ արձագանք ստանան:

«Beeline-ի հետ պարզ է և հարմար: Մենք անում ենք ամենը, որպեսզի այդպես լինի թե Ամանորի գիշերը և թե հաջորդող տոնական օրերին: Մենք հիմնովին նախապատրաստել ենք մեր կապը և հաճախորդների սպասարկման կենտրոնը կրկնակի ծանրաբեռնվածությամբաշխատելուն տոնական օրերի ընթացքում: Դրա շնորհիվ մեր հաճախորդները կստանան բոլոր շնորհավորանքներըհեռախոսով, ինտերնետով և SMS-ով, ինչպես նաև կկարողանան ցանկացած պահի կապ հաստատել իրենց մտերիմների հետ:

Beeline-ը շնորհավորում է բոլոր բաժանորդներին գալիք տոների կապակցությամբ և մաղթում նոր ձեռքբերումներու հաղթանակներ», -նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ 2015 թ. հունվարի 1-ին բոլոր միջքաղաքային զանգերը Beeline-ի ֆիքսված ցանցից դեպի ՀՀ և ԼՂՀ ֆիքսված ցանցեր կլինեն անվճար:

Ամանորյա տոնական օրերին Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակների աշխատաժամերին կարելի է ծանոթանալ www.beeline.amկայքում:




Լրահոս