Հրդեհ նախկին ծննդատանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 28-ին, ժամը 04.06-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող չգործող ծննդատան ներսում ծխապատ գոտի է նկատվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.35-ին, մարվել` 05.34-ին: Այրվել է նախկին ծննդատան պատուհանները (20քմ), հատակը (20 ՔՄ) և այնտեղ կուտակված 10 ներքնակ:




Լրահոս