ԵՀՄՖ նախագահի շնորհավորանքի խոսքը` Նոր Տարվա կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրելի Հայրենակիցներ

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի և անձամբ իմ անունից ցանկանում եմ ուղղել ողջույնի ևշնորհավորանքների մեր խոսքը մոտեցող Նոր Տարվա կապակցությամբ:

Անցնող  տարին մեր ազգի համար դարձավ ևս մի ծանր փորձությունների տարի և չնայած մեր տքնաջանաշխատանքներին,  չտվեց այն արդյունքերն, ինչ երազում եինք ունենալ:  ԵՀՄՖ-ը մեկ տարի առաջ  երկրիտնտեսությունը տնտեսության համատարած փլուզումից և արտաքին քաղաքականությունն անհետևողականզարգացումներից փրկելու համար նախատեսեց արագ իշխանափոխություն, սակայն,  այնուամենայնիվ նրաիրականացումը մնաց որպես ծանր բեռ հաջորդ`2015 թվականին վրա: Սրան զուգահեռ մենք բոլորոսքրտնաջան աշխատեցինք նաև Հայոց Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ և կազմեցինքաշխատանքային ծրագիր, ըստ որի պայքարելու ենք ողջ աշխարհով Հայ Դատի պահանջատիրությանխնդիրների լուծման համար:

Ինչպես հայտնել ենք, Եվրոպահայերի Ֆորումը 2015 թվականը հայտարարեց, որպես վերոհիշյալ պայքարիսկիզբ, նախատեսելով հասնելու ցանկալի  արդյունքի մոտակա տարիների ընթացքում: ԵՀՄՖ-ը նաև ակտիվաշխատելով Հայաստանի արդյունաբերության վերականգման ներդրումային ծրագրերի վրա, շարունակում էհավաքագրել ներդրող գործարարներին և ակտիվ  ու լուրջ արդյունքներ ցուցաբերած երիտասարդարհեստավարժ կադրեին՝ իր հովանու տակ, իշխանափոխության առաջին հենց օրերից Հայաստանվերադառնալու և կարճ ժամանակամիջոցում երկրի տնտեսությունը վերածնելու նպատակով: Ֆորումիտանիքի տակ ձևավորվում է այդ մասնագետների բանակը.  արտերկրում կրթված ու աշխատանքային հսկափորձ ձեռք բերած մասնագետների հետ ենք կապում մենք Հայաստանի ներդրումային դաշտի թռիչքաձևզարգացման ապահովումը:

Սիրելի Տիկնայք և հարգելի Պարոնայք, ցավոք պետք է հաստատեմ այն փաստը, որը հայտնի է բոլորիս. ՀՀկառավարությունը և նախագահը, չնայած բազմաթիվ խոստումներին,  անկարող եղան անցնող տարվաընթացքում Հայաստանը  վերածել  հույսի և ապագա ունեցող երկրի: Ցավոք,  գոնե տեսանելի ապագայումՀայաստանի տնտեսությունը  չունի եվրոպական մակարդակին քիչ թե շատ մոտենալու նախանշաններ և այդ հույսերը դառնում են պատրանքներ:

Պակաս ցավալի չեն  ՀՀ ԱԳ նախարարի ղեկավարած կառույցի ազգակործան գործունեության արդյունքները,որը մեր երկիրը կանգնեցրել է փակուղու առաջ: Ահա նման իրավիճակում մենք սկսում ենք նոր տարին,սակայն հույսով ու հավատով, որ այս տարում կարողանալու ենք կասեցնել ազգակործան գործընթացները՝հասնելով իշխանափոխության, կազմելով նոր` արհեստավարժ մասնագետներից բաղկացածկառավարություն և դուրս ենք  գալու այս արհավիրքից ու մղձավանջից, որին մեր աշխատասեր ուտաղանդավոր ժողովուրդը բոլորովին արժանաի չէ: Եթե մենք կարողանում ենյք օտար երկրներում բարձրպահել Հայի անունը և հասնել  անհավատալի բարձր արդյունքների` զարմացնելով մեր արտասահմանցիգործընկերներին, ապա վստահորեն կարող ենք ասել, որ առավել ևս արդյունավետ ու արհեստավարժկկարողանանք հանել Հայաստանն այս ծանրագույն վիճակից:

Թույլ տվեք այս հավատով էլ սկսենք մեր Նոր Տարվա տարեմուտը, ցականալ մեր ժողովրդին ամենայն բարիք,խաղաղ կյանք և բարեկեցիք ապագա: Թող եկող տարին դառնա մեծ փոփոխությունների տարի և մեր երկրինբերի իսկապես երջանիկ ապագա ապահովող իշխանություն:

Շնորհավոր ողջ աշխարհասփյուռ Հայ Ժողովրդի Նոր Տարին. Թող այն ապահովի բերկրանք, առողջություն ևերջանկություն մեր ազգին:

 

ԵՀՄՖ նախագահ

Դոկ. Աշոտ Գրիգորյան




Լրահոս