
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 3-ին ստորագրել է հրամանագրեր:
Համաձայն հրամանագրերի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Վարդան Մկրտչյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով, նույն զորամասի սպա, լեյտենանտ Կարեն Գրիգորյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Հիշեցնենք, որ այս գիշեր ադրբեջանական կողմը դիվերսիոն հետախուզական երկու փորձ էր իրականացրել, որի հետևանքով հայկական կողմն ունեցել էր երկու զոհ և մեկ վիրավոր: