Նա լավ ամուսին էր, սիրող հայր և որդի. Էդվարդ Նալբանդյանը՝ Վահան Հովհաննիսյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի հուղարկավորության ժամանակ այսօր ելույթ է ունեցել նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, նախարարը մասնավորապես ասել է.

«Արդեն մի քանի օր է, ինչ Վահան Հովհաննեսյանի անունը շարունակ մարդկանց մտքերում է, շուրթերին, որոնք միաբերան խոսում են մեծ հայրենասերի  կորստյան մասին։  Ի վերջո` ի՞նչ ասել է «հայրենասեր», հարց էր տալիս Վահան Հովհաննեսյանը եւ ինքն էլ պատասխանում էր. «Հայրնեսիրությունը դա պատասխանատվության զգացումն է սեփական երկրի ու ժողովրդի ապագայի հանդեպ»։

Վահանն իր ողջ կյանքը անմնացորդ նվիրեց Հայրենիքին: Իհարկե, Վահան Հովհաննիսյանը մեծ հայրենասեր էր։ Բայց` ո՛չ միայն։ Նա նաեւ իր սեփական դիմագիծն ունեցող վառ քաղաքական-պետական-գործիչ էր, ու դարձյալ` ո՛չ միայն։ Վահան Հովհաննեսյանը, այո՛, խորապես մտավորական էր, և կրկին` ո՛չ միայն։ Նա լավ ամուսին էր, սիրող հայր և որդի, նվիրված իր ընտանիքին, հավատարիմ ընկեր, կենսախինդ ու սուր հումորի տեր, զինվոր ու գիտնական, գրող, հրապարակախոս ուդիվանագետ, եւ ահա այս ամբողջի համադրությունն էր մեկ մարդու մեջ, որ դարձնում էր նրան առանձնահատուկ, իսկապես վառ, բազմակողմանի միանհատականություն, որի կորուստը նույնքան բացառիկ է, որքան իր ապրած կյանքը։

Վահանը մտավորական էր` բառի ամենալայն իմաստով, մտավորականի պայքարող տեսակը, հայրենասեր էր` բառի ամենախոր իմաստով, հայրենասերիերազող տեսակը, մարտիկ էր՝ բառի ամենաուղիղ իմաստով, մարտիկի չհաշտվող տեսակը: Վահանը քաղաքական գործիչ-վարպետ էր, քաղաքական գործընթացիվարպետ՝ հարգված և ընդունված քաղաքական բոլոր ուժերի կողմից:

Նշանակալի է Վահան Հովհաննեսյանի ներդրումը արտաքին քաղաքական ասպարեզում. տարիներ շարունակ գլխավորելով Հայաստանիպատվիրակությունները տարբեր խորհրդարանական վեհաժողովներում` արդյունավետորեն հակազդում այդ ձևաչափերում հակահայկական նախաձեռնություններին, իր խարիզման օգտագործելով որպես վահան, իր սուր լեզուն վերածելով թրի՝ առաջ մղելով Հայաստանի շահերը։

Երբ Վահանին այցելեցի Բեռլինում ՝ վիրահատությունից քիչ ժամանակ անց, երբ դեռ ապաքինման որոշակի հույս կար: Գերմանիայում մեր դեսպան Վահան Հովհաննիսյանը խանդավառությամբ, բայց իրեն բնորոշ իրատեսությամբ խոսում էր դեսպանության ծրագրերի և դրանք իրականացնելու ուղիներիմասին։
Ավաղ… Վահանին վիճակված չէր տեսնելու այդ ծրագրերի իրագործումը։ Դժվար է լինելու լրացնել այն մեծ բացը, որ թողեց Վահանը իրենից հետո։Դժվար է հավատալ, որ այլևս մեզ հետ չէ Վահանը, նրա մասին խոսել երրորդ դեմքով՝ իբր բացակայի, քանզի նա մեզ համար շարունակում է մնալ ներկա իր անզուգական և վառ կերպարով:

Այս սրահում հավաքված են Վահանի մերձավորները, մտերիմները, ընկերները, կուսակիցները, մարդիկ, ովքեր նրա հետ ճանապարհ են անցել, պատերազմեն անցել, ժողովրդի քվեն են ստացել՝ կիսելով նրա անցած օրինակելի ուղու դժվարությունները, վայելել հաղթանակների բերկրանքը։ Բայց մեր բոլորի ցավակցություններն ուղղված են առաջինը Վահանի մայրիկին, ուղղված են Ձեզ՝ տիկին Լաուրա, Հայկ և Աննա, դո՛ւք եք նրա ժառանգության և հեղինակության կրողները։ Եւ դուք կարող եք իսկապես հպարտ լինել այդ ժառանգությամբ, Վահան Հովհաննիսյանի թողած բարի անունով, որն ուղեկցելու է ձեզ ձեր կյանքում։

Շատ վաղաժամ հեռացավ մեզանից Վահանը: Եվ այսօր բոլորիս համար դժվար է պատկերացնել, որ նա այլևս մեր կողքին չէ, քանզի նա իր պատվախնդրությամբ և արժանապատվությամբ, իր համարձակությամբ և լավատեսությամբ, իր անզուգական անհատականությամբ կմնա իր հարազատների, մտերիմների, ընկերների, մեր բոլորի հիշողության մեջ հավերժ»:




Լրահոս