
Իրանի իշխանությունները հերքել են այն լուրերը, թե ԱՄՆ հետ Ռուսաստան ուրանի պաշարները ուղարկելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Այս մասին բարձրաստիճան պաշտոնյաներին հղում կատարելով հայտնել է ISNA գործակալությունը:
Թեհրանում հայտարարել են, որ ուրանի պաշարները Ռուսաստան ուղարկելու հարցը իսկապես քննարկվել է: «Այս հարցը երկար ժամանակ է բարձրացվել է, սակայն մենք ոչ մի պայմանավորվածություններ ձեռք չենք բերել այդ հարցի շուրջ»,- պատմել է գործակալության զրուցակիցը:
Բացի այդ, Իրանում հերքել են այն մասին տեղեկությունները, թե «վեցնյակի» բանակցությունների ժամանակ փաստաթուղթ է կազմվել, որում ընդհանրական կերպով խոսվում է այն մասին, թե ինչպես պետք է հասնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության:
Այն մասին, որ Թեհրանն ու Վաշինգտոնը Ռուսաստան ուրան ուղարկելու մասին պայմանավորվածություն են ձեռք բերել, հունվարի 2-ին հայտնել էր Associated press գործակալությունը` վկայակոչելով բանակցային գործընթացին մոտ կանգնած դիվանագետներին: