ՕՍԿԱՆՅԱՆՆ ԷԼԻ՞ ՆՄԱՆՎԵՑ «ՄԱՖԻՈԶԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր  Վարդան Օսկանյանը փողերի լվացման հատկանիշներով քննվող գործի շրջանակներում երեկ կրկին հրաժարվել է ցուցմունք տալ Ազգային անվտանգության ծառայությունում: Օսկանյանի ու նրա փաստաբանի կարծիքով՝ ԱԱԾ-ն նախկին արտգործնախարարին ոչ թե որպես վկա, այլ որպես կասկածյալ է դիտում: «Իսկ կասկածյալն իրավունք ունի լռություն պահպանել»,-ԱԱԾ-ի շենքից դուրս գալուց հետո հայտարարել է  փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Նշենք, որ Օսկանյանն արդեն երկրորդ անգամ է հրաժարվում ցուցմունք տալ, որին արձագանքելով՝ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը հայտարարել է. «Ազնիվ մարդը պետք է բացատրի, գոռա, գրի, բոլորին պատմի, որ ինքն ազնիվ է… Բայց պարտիզանի պես լռելն անընդունելի է»: Իսկ ավելի վաղ Հակոբյանն ասել էր. ««Սիվիլիթաս»-ի ղեկավարները, որոնց առաքելությունն է քաղաքացիական հասարակության ամրապնդումը, արդարադատության եւ օրենքի կայացումը Հայաստանում, ճշմարտության բացահայտմանն աջակցելու փոխարեն իրենց համար ընտրում են մաֆիոզ կլանային կառույցի ներկայացուցչին հարիր վարքագիծ»:




Լրահոս