28-ԻՑ ԿՍԿՍԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԱԾ-ի հրահանգով ՊԵԿ-ն առաջիկայում պատրաստվում է  ստուգումներ  իրականացնել «Սիվիլիթաս» հիմնադրամում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից պարզաբանեցին. «ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունը «Սիվիլիթաս» հիմնադրամում իրականացնում է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում: Հանձնարարագիրը հանձնվել է «Սիվիլիթաս»-ի ներկայացուցիչներին, եւ օրենքի պահանջներին համապատասխան՝ հունիսի 28-ից կիրականացվեն ստուգումները»:
Հիշեցնենք, որ «Սիվիլիթաս»-ից արդեն կադրերի արտահոսք է սկսվել. մարդիկ գերադասում են դիմում գրել ու հեռանալ՝ իրավական քաշքշուկներից եւ քավության նոխազ դառնալու հեռանկարից խուսափելու համար:




Լրահոս