ՏԵՐ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ-ն անվավեր է համարում նախորդ տարվա փետրվարին կոալիցիոն հայտարարության տակ ստորագրությունը, համաձայն որի՝ կոալիցիայի անդամ կուսակցությունները պետք է 2013թ. նախագահի ընտրություններում սատարեին գործող նախագահի թեկնածությունը: Բանն այն է, որ ՀՀԿ-ական պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը երեկվա ասուլիսում ասել էր, թե, իր կարծիքով, ԲՀԿ-ն նախագահի ընտրություններում կսատարի Սերժ Սարգսյանին: Մինչդեռ ԲՀԿ խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ասաց. «Ես հարգանքով եմ վերաբերում իմ գործընկերների կարծիքներին, բայց չէի ուզենա, որ ինքը կամ որեւէ մեկը մեր կուսակցության անունից նման հայտարարություն աներ: Նախագահի ընտրությունների վերաբերյալ ԲՀԿ դիրքորոշումը չի փոխվել: Ունենք որոշում, թե ոչ՝ մեր գործն է, մենք այդ մասին այս պահին չենք ցանկանում խոսել: Մեր հայտարարությունը կլինի պատեհ պահին: Մի բան կարող եմ ասել՝ մեզ վստահող զանգվածը, ժողովուրդը չի հուսահատվելու մեր որոշումից»: Նաեւ հավելեց. «Ինչ վերաբերում է կոալիցիոն հուշագրին, ապա կոալիցիոն հուշագիրն այլեւս  գոյություն չունի, այդ ակտը սպառել է իրեն: Այնպես որ, տվյալ իրավական ակտի ժամկետն ավարտված է՝ դրանից բխող հետեւանքներով»:




Լրահոս