2015 թվականին ցանկանում եմ ամենակարևորը` խաղաղություն, երջանկություն և առողջություն: Armlur.am-ի հետ զրույցում այսպիսի մաղթանք հղեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը:
«Ցանկանում եմ՝ այն բոլոր իղձերը. որոնք ունի մեր ժողովուրդը, ի կատար ածվեն 2015 թվականին: Ցանկանում եմ, որ 2015թ. վերջապես ճանաչեն Հայոց ցեղասպանությունը»,- նշեց նա:
Պատգամավորը մեզ հետ զրույցում ամփոփեց նաև 2014 թվականը և անցյալ տարվա ձեռքբերում համարեց պահպանված խաղաղությունը, իսկ թերություն՝ վերջին ամիսների արտարժութային տատանումները:
«Ընդհանուր առմամբ՝ հաջող տարի եմ համարում: Մեր ժողովուրդի համար ամենամեծ ձեռքբերումը խաղաղությունն է, եթե հաշվի չառնենք առանձին դեպքերը: Ընդհանուր շտրիխներով կարելի էր ասել, որ հաջող տարի էր, եթե վերջին ամիսներին դոլարի հետ կապված իրադարձությունները չլինեին: Այլ տատանումներ մենք չենք ունեցել»- հայտարարեց նա:
Պատգամավորը նաև հայտնեց, թե ինչ էր խնդրել Ձմեռ պապիկից: «Ձմեռ պապին 2015թ. թող առաջին հերթին խաղաղություն բերի, մեր ժողովրդի կենսամակարդակի բարձրացում և տնտեսական հաջողություններ»: