
Ինչպես հայտնում է «Միլանի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել Մադրիդի «Ատլետիկոյի» 27-ամյա հարձոկվող Չերչիի հետ: Ֆուտբոլիստը վարձավճարով հանդես կգա ռոսոերների թիմում կես տարի:
Չերչին արդեն բուժզննում է անցել Միլանում և սկսել մարզումները թիմակիցների հետ:
Հիշեցնենք, որ իտալացին «Միլան» տեղափոխվեց իսպանացի Ֆերնանդո Տորեսի փոխարեն: Վերջինս այս մրցաշրջանը կանցկացնի «Ատլետիկոյում»: