Զոհված զինծառայողների աճյունները հանձնվեցին հողին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավային և արևելյան ուղղություններով Ադրբեջանի ձեռնարկած դիվերսիոն հետախուզական գործողությունները հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողներ Վարդան Մկրտչյանի ու Կարեն Գրիգորյանի  հուղարկավորությունը տեղի ունեցավ այսօր:

Վարդան Մկրտչյանի հուղարկավորությունը տեղի ունեցավ Հովտաշենում, իսկ Կարեն Գրիգորյանինը`Արտաշատում:

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողները  հետմահու պարգեւատրվել են Արցախի նախագահ Բակո Սահակյանի կողմից:




Լրահոս