
Այսօր` հունվարի 6-ին, Ս. Պատարագ է մատուցվում բոլոր եկեղեցիներում:
Առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը կմատուցվի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ: Ս. Պատարագի ավարտին կկատարվի ջնօրհնեքի կարգ, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի` Հորդանան գետում Ս. Հովհաննես Մկրտչի ձեռքով մկրտվելը և աշխարհին հայտնվելը:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին