Հունվարի 6-ին ժամը 09.04-ին ահազանգ է ստացվել, որ Վրաստանի Հանրապետությունում` «Բավրա» սահմանային անցակետ չհասած, ձյան մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է օգնություն:
Ժամը 09.04-ից մինչև 10.30-ը ՀՀ քաղաքացիներից ահազանգեր են ստացվել, որ մոտ 160 մարդատար ավտոմեքենա միևնույն տարածքում՝ Գոռլենովկա գյուղի մոտակայքում (գտնվում է Վրաստանի Հանրապետության տարածքում), գտնվում է արգելափակման մեջ:
Կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հետ, որտեղից տեղեկացրել են, որ վերոնշյալ հատվածում աշխատում են ՆԳՆ ստորաբաժանումները և հատուկ տեխնիկա:
Վրաստանի Հանրապետության տարածքում արգելափակված ՀՀ քաղաքացիներին օգնության է մեկնել Ապարանի թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատը բարձր անցողականությամբ փրկարարական ավտոմեքենայով, որը տեղափոխում է 8 հրշեջ-փրկարար և 2 «Բուռան» ձյունագնաց:
Վրացական կողմը տեղեկացրել է, որ բոլոր փրկարարական և ճանապարհի մաքրման աշխատանքները կիրականացվեն իրենց ուժերով. հայկական կողմի օգնության կարիքը չկա