Կաշառք ստանալու պահին ձերբակալել են Աէրացիա համատիրության կին ճարտարագետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հունիսի 28-ին, կաշառք ստանալու պահին ձերբակալվել է`  Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի “Աէրացիա” համատիրության ճարտարագետ Անահիտ Կարապետյանը:
Ըստ ԱԱԾ հաղորդագրության, նա նույն համատիրության նախագահ Հայրապետ Հայրապետյանի ցուցումով, “Փարոս” ծրագրի շրջանակներում ընդգրկվելու համար, բնակության վայրի վերաբերյալ տեղեկանք հատկացնելու դիմաց` քաղաքացուց պահանջել եւ ստացել է 200 հազար դրամ գումար:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ Քննչական վարչության կողմից հարուցվել է քրեական  գործ, կատարվում է նախաքննություն:




Լրահոս