Նոր մանրամասներ իջեվանյան սպանությունից (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ՝ հունիսի 28-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Իջևանի բժշկական կենտրոնից հայտնել են Ոստիկանության Իջևանի բաժին, որ մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխել մի երիտասարդի: Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, oպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ մահացածը 30-ամյա Խորեն Հովհաննիսյանն էր: 
Ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում Տավուշի մարզի ոստիկանները պարզել են, որ Խ. Հովհաննիսյանը հիվանդանոց է տեղափոխվել Իջևանում գտնվող “Մարմար” ռեստորանային համալիրից:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ ոստիկանները պարզել են, որ այդ օրը նշված ռեստորանային համալիրում նրա և Հունան Թամամյանի և ևս չորս անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ Հ. Թամամյանը դանակով հարվածել է Խ. Հովհաննիսյանի կրծքավանդակի ձախ մասին, որը պատճառ է դարձել մահվան: Բոլորն էլ եղել են Իջևանի բնակիչներ:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր. Օր.-ի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով:
Հ. Թամամյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




Լրահոս