Պայթյուն եվ հրդեհ Երեվանում. Դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հունիսի 30-ին արտակարգ պատահար է գրանցվել Երևանում: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքից, ժամը 08.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 7/1 շենքի 4-րդ հարկում տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկումով:
“Բիս 1” հրդեհի բարդության աստիճանով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման կենտրոնի և հրդեհային կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը:  Կտրվի լրացուցիչ տեղեկություն:




Լրահոս