![](https://armlur.am/wp-content/uploads/2015/01/e810551cf2a2a9565b556c71355d9c81419b925e.jpeg)
Վաղ առավոտից տեղացող ձյան մաքրման աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Առաջնահերթ ուշադրության կենտրոնում են հատկապես գլխավոր և երկրորդական փողոցները՝ անխափան երթևեկության ապահովման նկատառումով: Զուգահեռաբար իրականացվում են նաև մայթերից ձնահեռացման և աղ ու ավազով մշակման աշխատանքներ:
Ձնամաքրման աշխատանքներում քաղաքապետարանի համապատասխան օղակների հետ միասին ներգրավված են բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ աշխատանքների ընթացքը տեղերում համակարգում են վարչական շրջանների ղեկավարները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն