
Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Մատս Հյումելսը դորտմունդյան ակումբից չի հեռանա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Այդ մասին հայտնել է ֆուտբոլիստի հայրը:
«Հունվարին Մատսը ոչ մի դեպքում չի հեռանա «Բորուսիա»-ից»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Հյումելսի ծառայություններով հետաքրքրված էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: