
Սիրիայի Դարաա քաղաքում ապրող սիրիացիները առերեսվել են ցրտաշուչն ձմռան հետ ու փորձում են հաղթահել առօրյա դժվարությունները:
Ինչպես հայտնում է Reuters-ի լրագրող Դեբորա Լաթերբեքը, Սիրիայի ընդդիմության կողմից վերահսկվող տարածքներում զգացվում է հասարակական կազմակերպությունների օգնության պակասը, ինչն էլ կյանքն այստեղ բնակվողների համար ավելի դժվար է դարձնում: Տեղաբնակները տաքանալու ու իրենց երեխաներին տաքացնելու համար փայտ են հավաքում, սակայն սա էլ չի փրկում նրանց խստաշունչ ձմռանից:
«Ինչպիսի անտանելի սառնամանիք: Չկա բենզին, մենք փայտ ենք հավաքում վառելու համար, բայց, միևնույնն է, երեխաները մրսում են: Նայեք ձեռքերիս, ինչ ենք անելու այս կյանքում»,- Reuters-ի տեսանյութում բողոքում է սիրիացի կանանցից մեկը, ով հավաքած փայտի կտորներով վառարան է վառում ու փորձում տաքացնել իր 4 երեխաներին: