Մոսկվայում ահաբեկչության մեջ կասկածյալների թվում սիրիացիներ են եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչության մեջ տասնյակ կասկածյալներ են ձերբակալվել, որոնց թվում սիրիացիներ են եղել, գրում է Vesti.ru-ն:

«Ձերբակալվածների թվում 3 սիրիացի է եղել»,-Интерфакс-ին է փոխանցել իրավիճակին ծանոթ աղբյուրը:

Սակայն նշվում է, որ դեռևս չի հաստատվել այդ լուրերի հավաստիությունը:

Նախօրեին հատուկ օպերացիա էր անցկացվել Մոսկվայի բնակարաններից մեկում: Իրավապահ մարմինների աշխատակիցները 10 մարդու էին ձերբակալել:

Աղբյուրների փոխանցմամբ՝ ռումբը իր կազմով նման է եղել Անկարայում շաբաթ օրը իրականացված ահաբեկչության համար օգտագործված ռումբերին:




Լրահոս