Սև զգեստ պետք է լինի յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանում. այսօր Կոկո Շանելի մահվան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր  ֆրանսիացի առաջատար մոդելյեր Կոկո Շանելի մահվան օրն է։ «Time» ամսագիրը նրան ներառել է 20-րդ դարի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում։

Կոկո Շանելը ծնվել է 1883 թվականին Սոմյորում։ 18 տարեկանից աշխատել է պատրաստի հագուստի խանութում` որպես վաճառողուհի, ազատ ժամանակ երգել է կաբարեում։ Քանի որ «Ko Ko Ri Ko»-ն և «Qui qua vu Coco»-ն իր սիրելի երգերն էին, նրա մականունը մնաց «Կոկո»։

1912 թվականին Դովիլում Կոկո Շանելը բացում է իր առաջին նորաձևության տունը, բայց առաջին համաշխարհային պատերազմը ընդհատում է Շանելի գործունեությունը։ Պատերազմի ավարտից հետո՝ 1919 թվականին նա բացում է նորաձևության տուն Փարիզի «Կամբոն» փողոցում։ Այդ ժամանակ Շանելը աշխարհով մեկ պատվիրատուներ ուներ։

1921 թվականին հայտնվում է հանրահայտ «Chanel № 5» օծանելիքը (մտահղացումը՝ Կոկո Շանել, հեղինակ՝ Վերիգին)։ Մինչ այդ, օծանելիքը պարզ՝ մեկ ծաղկի հոտ ուներ (մոնոարոմատ)։ Շանելը կանանց առաջարկեց բարդ, սինթեզված օծանելիք։

Նա ժողովրդականացրեց փոքր սև զգեստը, որը կարելի էր հագնել թե օրվա ընթացքում, թե երեկոյան։

1954 թվականին 71-ամյա Շանելը  ներկայացնում իր նոր՝ «օտ-կուտյուր» (ֆրանսերեն՝ Haute couture) հավաքածուն: Շանելը ներկայացնում է նաև կանացի պայուսակներ, ոսկերչական իրեր և կոշիկ։  Մահացել է Շանելը 1971 թվականին Լոզանում (Շվեյցարիա) 88 տարեկան հասակում։




Լրահոս