Այսօր Կոկո Շանելի մահվան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ֆրանսիուհի մոդելյեր, Chanel նորաձևության տան հիմնադիր Կոկո Շանելի մահվան օրն է, ով մեծ ներդրում է ունեցել 20-րդ դարի եվրոպական նորաձևության վրա։

Շանելի ոճը սկսվում է կնոջ կոստյումների պատրաստմամբ, որի համար օգտվել էր տղամարդկանց պահարանից և նա դա համարել է «շքեզ պարզություն» (ֆր.՝ le luxe de la simplicité)։ Նրա «Շանել № 5» օծանելիքը դարձել է 20-րդ դարի բեսթսելլեր։

  • Կոկո Շանելի մահից հետո նրա պահարանում միայն երեք զգեստ են գտել։
  • Կոկոն համարում էր. «Զարդը՝ ամբողջական գիտություն է, գեղեցկությունը՝ վտանգավոր զենք, իսկ համեստությունը շքեղության գագաթնակետն է»:
  • Նա երբեք չի նկարել պատրաստվող հագուստը, նա աշխատել է «կենդանի», քանի որ համարել է, որ զգեստը պետք է շարժվի։ «Նրան ճոխության համար անհրաժեշտ էին մկրատ և մի քանի շարժվող ձեռք»:
  • Ֆրանսիայի նախագահ Ժորժ Պոմպիդուն ասել է. «Երբ կինս հագնվում է Կոկոյի մոտ, ես ինձ ապահով եմ զգում»:
  • Կոկո Շանելը սիրել է գրպաններ։ Նա վստահ էր, որ կանացի իրերի մեջ հաճախ պակասում է տղամարդու հագուստին հատուկ այդ դետալը։ Նա գրպանը կարևորում էր ոչ միայն հագուստի մեջ, այլ նաև՝ աքսեսուարների։ Մինչ օրս Chanel պայուսակների գլխավոր դետալը համարվում է գրպանը։
  • Շանելը երբեք ամուսնացած չի եղել։ Ունեցել է մեծ թվով երկրպագուներ, գործընկերների գրեթե մեծ մասը եղել են տղամարդիկ, սակայն նա այդպես էլ չի ամուսնացել։ Նրա ժամանակակիցները ասում էին, որ նորաձևության արվեստը նրա համար միշտ ավելի առաջնային էր։
  • Ողջ աշխարհում Chanel N5 ֆլակոնը վաճառվում է ամեն 30 վայրկյանը մեկ։




Լրահոս