Հունվարի 9-ին տեղի է ունեցել Երդվյալ Ազատամարտիկների Միության խորհրդի ընդլայնված նիստ, որտեղ ներկա են եղել ոչ միայն խորհրդի անդամները, այլ նաև տարածքային բաժանմունքների հրամանատարները:
Նիստին մասնակից երդվյալ ազատամարտիկները անկախ թշնամու լամուկների բազմաթիվ զոհերի, իրենց մտահոգությունն են հայտնել վերջին օրերին սահմանում տիրող լարվածության, հակառակորդի ոտնձգությունների, նաև հայկական կողմի մեր քաջարի զինվորների կորուստի վերաբերյալ:
Երդվյալ ազատամարտիկների մտահոգությունները լսելուց հետո ելույթով հանդես եկավ ԵԱՄ նախագահ՝ Ռուբեն Գևորգյանը, ով իր խոսքում ամփոփեց նիստում բարձրացված հարցերը և հնչեցրած մտահոգությունները: Անկախ մեր սահմանների անառիկությանը և մեր քաջարի զինվորների մարտունակությանը ԵԱՄ-ն իր պատրաստակամությունն է հայտնում զինված ուժերի հրամանատարությանը, որ ամեն րոպե պատրաստ են մեկնել Արցախ, գտնվելով զինված ուժերի հրամանատարության տակ, լինել դիրքերում զինվորների կողքին, ոչ միայն նրանց ոգեշնչել մեր տարած հաղթանակների ոգեղենությամբ, այլ նաև նրանց հետ կողք կողքի կանգնել ընդդեմ թշնամու:
ԵՐԴՎՅԱԼ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ