Փարիզում ահաբեկչական հարձակումներից հետո Ստամբուլի երկու առևտրի կենտրոններում ինքնաշեն պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել:
Անցորդները կասկածելի փաթեթ են նկատել Ստամբուլի արևմտյան Բաշակշեհիր ծայրամասում գտնվող առևտրի կենտրոնում: Ոստիկանությունը շրջափակել է տարածքը, սակրավորները հաստատել են, որ հայտնաբերված փաթեթում պայթուցիկ է, հայտնում է hurriyetdailynews.com-ը` վկայակոչելով Doğan News Agency-ին:
Ռումբը վնասազերծվել է ու հետաքննության համար լաբորատորիա տեղափոխվել:
Մինչ այդ, մեկ այլ ռումբ է հայտնաբերվել Սեֆակոյի հարևանությամբ գտնվող առևտրի կենտրոնում, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Նշվում է, որ ոչ ոք իր վրա պատասխանատվություն չի վերցրել ռումբերի տեղադրման համար: