ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ  իմանալ, թե ինչքա՞ն գումար է կազմում «Էրեբունի» հիվանդանոցում  սրտի հետ կապված  հետազոտություն անցկացնելը: Խայտառակ փողեր  են ուզում: Ու ընդհանրապես,  քույրերին ու վերելակների մեջ  նստած կանանց հիվանդները պետք է վճարե՞ն, նրանք աշխատավարձ  չե՞ն ստանում, ես չեմ հասկանում:  Ամեն քայլափոխին «Էրեբունիում» փող են ուզում, մենք էլ ենք մեղք: Առողջ էլ չենք, որ ասենք, էլ չենք գնա:    Աշոտ Շահնազարյան, 61 տարեկան, պահակՊԱՏԱՍԽԱՆ. Նայած թե ի՞նչ վիրահատություն  կարող է լինել` դրանք սկսվում են 210 դրամից մինչեւ 300-400 հազար դրամ կամ մի քանի միլիոն: Իսկ ինչ վերաբերում է քույրերին ու վերելակների մեջ նստած կանանց վճարելուն, թող չվճարեն, իրենք աշխատավարձ են ստանում: Իսկ եթե նման բան է լինում, թող դիմեն ադմինստրատոր բաժին: Թերապիայի բաժնի փոխտնօրեն` ՀԱՍՄԻԿ ՍԱԻՅԱՆ«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Շատ լավ է, որ տիկին փոխտնօրենը առաջարկում է դիմել ադմինիստրացիային: Բայց հետաքրքիր է, ադմինիստրացիան չգիտի՞, թե ինչ է կատարվում հիվանդանոցի ներսում, եւ ինչպես են քույրերն ու վերելակի «թիկնապահ» աշխատակիցները նայում քաղաքացիների ձեռքին, որ «մի երկու կոպեկ» տան: Եթե չգիտեն, արդեն իմացան, տեսնենք, թե ինչ փոփոխություններ կլինեն «Էրեբունի»-ում: Աշոտ Շահնազարյանը վրդովված զանգահարել էր «Ժողովուրդ» թերթի խմբագրություն եւ խնդրում էր «մի ճար անել»: Դա նշանակում է, որ դեպքը ո՛չ առաջինը, ո՛չ էլ վերջինն է:




Լրահոս