
Ինչպես հայտնում է Voetbalzone պարբերականը, «Լիվերպուլի» հարձակվող Մարիո Բալոտելին, ով վերջնականապես հիասթափվել է «մերսիսայդցիների» ղեկավարությունից, կարող է տեղափոխվել ադրբեջանական «Ինտեր»:
Բաքվի ակումբի տեխնիկական տնօրեն Ռոլանդ Վրոմանսն անում է ամեն ինչ տրանսֆերը գլուխ բերելու համար: Հոլանդացին համոզված է, որ Բալոտելիի նման բարձրակարգ ֆուտբոլիստի օգնությամբ «Ինտեր»-ը կկարողանա այս մրցաշրջանում չեմպիոնության համար պայքարել «Ղարաբաղի» հետ, որն արդեն 8 միավորով առաջ է անցել իրենց թիմից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացվում էր, որ Իտալիայի հավաքականի 26-ամյա հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն են դրսևորում Միլանի «Ինտեր»-ը, «Նապոլին» և «Օլիմպիակոսը»:
Նշենք նաև, որ Անգլիայի առաջնության շրջանակներում Բալոտելին «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 11 հանդիպում, որոնցից ոչ մեկում գոլով աչքի չի ընկել: