Երեկ Գյումրիում իր տան սենյակի պատի կեռիկից կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել 40-ամյա Համբարձում Պիճիկյանը, որը բնակվում էր մոր հետ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նա կնոջից ու երեխաներից բաժանված է եղել ու երկար տարիներ բնակվել ՌԴ-ում: Շուրջ մեկ տարի է՝ վերադարձել էր Հայաստան: Մոր եւ մտերիմների խոսքերով՝ մշտապես դժգոհել է իր սոցիալական վիճակից, իսկ վերջին մեկ ամսում անընդհատ գժտվել է մոր հետ՝ հորդորելով նրան վաճառել բնակարանը եւ տեղափոխվել Ռուսաստան: «Ինքը գործի է գնացել, առավոտ զանգել, իրա հետ խոսացել եմ: Ժամը 12-ին գործից եկել է, կաթի ավտո կքշեր, ավտոն կանգնեցրել է, եկել է տուն: Առավոտը զանգ տվեցի, չպատասխանեց: Հետո իրա ղեկավարը զանգեց ինձ, թե՝ Անո՛ւշ տոտա, քնել մնացել է երեւի: Իմ սիրտը վատ բան գուշակեց: Եկանք, տեսանք, որ էդպես բան էր արել: Ոչ մի գրություն չի թողել: Ամեն անգամ, որ գործից տուն գուկար, կսեր՝ էս կյա՞նք է, որ մենք կապրինք, կոպեկ չունինք»,-պատմեց ինքնասպան եղածի մայրը՝ Անուշ Պիճիկյանը:
ՓՈՂԻ ՊԱՏՃԱՌՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ