ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀԱՄՈԶՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը նպատակ ունի, որպեսզի իրենից հետո աթոռը զբաղեցնի իր որդին: Դարբինյանն այժմ այս առիթով բանակցություններ է վարում ՀՀԿ-ականների հետ: Քաղաքապետն անգամ վերջերս Վանաձորից «բերք ու բարիքով» Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ հատուկ եկել է Ազգային Ժողով՝ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովին շնորհավորելու եւ որդու մասին նրա հետ զրուցելու համար: Սակայն իրադարձությունները ցանկալի արդյունք չեն տվել, քանի որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը համաձայն չէ ո՛չ այդ, ո՛չ էլ քաղաքապետի եղբորորդուն քաղաքապետ դարձնելու տարբերակին:  
Քանի որ Սամվել Դարբինյանը չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին, դիմեցինք ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին, որն ասաց. «Նման բան չկա, ինքը, այո՛, եկել, ինձ շնորհավորել է, բայց դրա մասին խոսակցություն չի եղել, ՀՀԿ-ն դեռեւս որոշում չի կայացրել»:




Լրահոս