
WBO վարկածով կիսամիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Մեննի Պակյաոյի (57-5-2, 38 նոկաուտ) մարզիչ Ֆրեդդի Ռոուչը գտնում է, որ իր սանը չի չի մենամարտի բրիտանացի Ամիր Խանի (30-3, 19 նոկաուտ) դեմ, եթե նույնիսկ Ֆլոյդ Մեյվեզեր-կրտսերի (47-0, 26 նոկաուտ) դեմ մենամարտը չկայանա:
«Մենք չենք պատրաստվում նստել և սպասել այդ տղային (Ֆլոյդ Մեյվեզերին, խմբ.): Անհրաժեշտ են մարտեր: Կարծում եմ, որ կան ավելի լավ մրցակիցներ, քան Ամիր Խանն է: Ինձ դուր է գալիս Դեննի Գարսիան. նրա հետ մենամարտն ավելի աշխույժ կլինի, քան Խանի հետ: Խանը «փախչող» է, ձանձրալի կլինի»,-հայտարարել է Ֆրեդդի Ռոուչը: