ՀՅՈՒՐ՝ ԱՄՆ-ԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 27-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա ԱՄՆ-ից ժամանած դասական ջազ դաշնակահար Ուրի Քեյնի մենահամերգը: Դասական եւ ջազ երաժշտության անզուգական համադրմամբ ճանաչում ձեռք բերած Ուրի Քեյնն առաջին անգամ է Երեւանում: Ամերիկացի հանրահայտ ջազ դաշնակահարը միայն մեկ համերգով հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ` կատարելով Կոմիտաս, Ասլամազյան, ինչպես նաեւ Անտոնին Դվորժակի ստեղծագործություններից եւ սեփական երգացանկից: Ուրի Քեյնը ծնվել է Ֆիլադելֆիայում, նվագել այնպիսի խմբերում, որոնք ղեկավարում էին ժամանակի լավագույն երաժիշտները` Փիլի Ջոու Ջոնս, Հանկ Մոբլի, Միքի Ռոքեր եւ այլք: Իր ղեկավարած խմբերի հետ Քեյնը ձայնագրել է 22 ալբոմ:




Լրահոս