ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ.  Երկու տարի առաջ սովորում էի Գիտությունների ազգային ակադեմիայում՝ լրագրության բաժնում: Այդ ժամանակ ուսանողական գրքույկի միջոցով ԳԱԱ գրադարանի քարտ ստացա եւ օգտվում էի գրադարանից: Հիմա աշխատում եմ, որոշ մասնագիտական գրքեր են հարկավոր, որոնք կան այդ գրադարանում: Ուզում եմ իմանալ՝ հին քարտով արդյոք կարող եմ նորից օգտվել այդ գրադարանից:

Անի Ղազարյան, 23 տարեկան, լրագրող

ՊԱՏԱՍԽԱՆ. Մեր նախկին ուսանողուհին եթե գա մեզ մոտ, կստուգենք՝ տվյալները պահված են, թե ոչ: Ուսանողուհու տվյալները եթե անգամ պահված չլինեն, ապա նա կարող է նորից գրանցվել: Գրանցվելու համար թող ներկայացնի երկու լուսանկար, անձնագիր եւ աշխատանքի վայրից տեղեկանք: Գրանցվելուց հետո նա կարող է օգտվել Գիտությունների  ազգային ակադեմիայի գրադարանի ընթերցասրահից:

Գիտությունների ազգային ակադեմիա

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինչ խոսք, ընթերցանությունը, այն էլ Գիտությունների ազգային ակադեմիայի գրադարանի կողմից, պետք է միարժեքորեն խրախուսվի: Տվյալ դեպքում հասկացվում է, որ Անի Ղազարյանը մասնագիտական գրականությունից օգտվելու  անհրաժեշտություն ունի, ինչը հաստատ նա ամենուր չի գտնի: Ազգային եւ ԳԱԱ գրադարաններում է մեծամասամբ  պահպանվում  այն մեծարժեք գրականությունը, որը տարբեր ժամանակներում հրատարակվել ու հիմա էլ խիստ անհրաժեշտ է տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց:




Լրահոս